Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Գասպարյանի» ներկայացրած հայտը և N 109912318 և N 109912453 վճարման անդորրագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Հարությունի Գասպարյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1451494) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ գյուղի 1-ին փողոցի թիվ 21 հասցեում գտնվող 30 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: