Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «ԼԵՎԻՍ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և N 30447 և 30448 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «ԼԵՎԻՍ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար ՝80․110.1448885) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան 11/15 հասցեում գտնվող 15 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: