|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2025 թվականի N 40-Ա |
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության Պաշտպանության նախարարության գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը ՝ 1․ Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղում սեփականության իրավունքով պատկանող 07-047-0547-0001 կադաստրային ծածկագրով 0.60349հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողը անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը՝ ռազմական կարիքների բավարարման անհրաժեշտությամբ պայմանավորված:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |
Կողմ -14 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷՄՄԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(839.38 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|