Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, <<ՀՀ կառավարության կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> 698-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքին Թեղենիք գյուղում սեփականության իրավունքով պատկանող 07-032-0519-0001-ից կադաստրային ծածկագրով 0,01626հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: