Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 29․01․2025թ․ N ՊՆ/510-ԳՔ-75 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը ՝ 1. Նոր Հաճըն համայնքին Նոր Գեղի գյուղում սեփականության իրավունքով պատկանող 07-048-0452-0010 կադաստրային ծածկագրով 0,00683հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման անշարժ գույքը /սեփականության վկայական N 07032025-07-0021/ անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը՝ ռազմական կարիքների բավարարման անհրաժեշտությամբ պայմանավորված:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |