Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Աղբյուրակի փողոցի 30 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն ((կադ. ծածկագիր՝ 07-048-0065-0056)անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ 2. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։ 3. Հանձնարարել Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|