Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր << Արաքսի Կարիբյանի>> ներկայացրած հայտը և N 197482810 վճարման անդորրագիրը` որոշում եմ
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր << Արաքսի Կարիբյանին >> (պետական հաշվառման համար՝ 80․1155022) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի 20 փողոց 20 հասցեում գտնվող 17 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: