Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1.Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Լիիթ Գևորգի Մանուկյանին պատկանող 07-025-0203-0045 կադաստրային ծածկագրով 0.4358հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |