Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի 07-025-0205-0077, 07-025-0563-0001 և 07-025-0564-0001 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող դաշտամիջյան ճանապարհն անվանակոչել թվային կարգով՝ 23-րդ փողոց։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի 07-025-0513-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող դաշտամիջյան ճանապարհն անվանակոչել թվային կարգով՝ 24-րդ փողոց։
3. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղում թվային կարգով փողոցներ անվանակոչելու մասին» N 67-Ա որոշումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |