Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1 հավելվածը, «ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Գևորգ Նորայրի Ենգիբարյանի ներկայացրած հայտը և N 17039 վճարման հանձնարարականը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ № 282.110.06506) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք, Արգել մայրուղի հասցեում 2024 թվականի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 12 քմ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: