Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Ելիզավետա Տիգրանի Ծատուրյանի դիմումը, որոշում եմ․
1. Քաղաքացի Ելիզավետա Տիգրանի Ծատուրյանի սեփականություն հանդիսացող 07-064-0283-0138 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,06884 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ արոտավայր հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,06884 հա արոտավայր հողամասի համար 688,4 քմ x 4408,05 դրամ = 3034510 դրամ / երեք միլիոն երեսունչորս հազար հինգ հարյուր տասը/ դրամ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։