Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 07
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 հոկտեմբերի 2024 թվականի N 07

«Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ի բնակելի թաղամասի կառուցման նախատեսվող աշխատանքների հանրային քննարկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ նոյեմբերի 12-ին ժամը 15։00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ի բնակելի թաղամասի կառուցման նախատեսվող աշխատանքների հանրային քննարկումներ/1-ին հանրային քննարկում/։ ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել «Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ին՝ ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 1շենք 2/3 տարածք հասցեով և Նոր Հաճնի համայնքապետարան։ Բնակելի թաղամասը նախատեսված է Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն, գ․ Քանաքեռավան 07-064-0384-0006, 07-064-0353-0435, 07-064-0353-0436 և 07-064-0419-0001 հողակտորներում (մակերեսն է 26.6 հա): որից կառուցապատվելու է 66000ք.մ: Կառուցվելու է 60 հատ մասնաշենք, 100 հատ մուտքերով, 5330 հատ բնակարանով:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner