Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1-ին հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Անժելա Քարամյանի» ներկայացրած հայտը և N 33504 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Անժելա Քարամյանին» (պետական հաշվառման համար՝ 80․1424911) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Նոր Գեղի Ց.Խաչատրյան փողոց 1-ին նրբանցք թիվ 34 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: