Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 1/փ-99 եզրակացությունը և համաձայն սեփականատեր Գևորգ Օհաննեսի Չափարյանի դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Գևորգ Չափարյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան վերջիններիս սեփականություն հանդիսացող 07-025-0205-0105 կադաստրային ծածկագրով 0.0411հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2.Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |