Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2017
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2024 թվականի N 2017

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳԵՏԱՄԵՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում Գետամեջ գյուղում գտնվող բնակելի տունը և լողավազանը կառուցվել են 1984 թվականին, որոնց նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել որոշում եմ՝

1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքում Գետամեջ գյուղում գտնվող 07-025-0225-0010 կադաստրային ծածկագրով 13-րդ փողոց, 3-րդ փակուղի, 9 հասցեի բնակելի տան և լողավազանի դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ /ըստ հատակագծի/ Կարեն Սարգսի Աբրահամյանի /ծնված 29.05.1961թ./ սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.05 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 202,8քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 12 քմ մակերեսով լողավազանի նկատմամբ /հիմք՝ <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի արխիվային տեղեկանք Հ-8127, տրված 31.07.2024թ./: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Սարգսի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner