Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, «Սեդա Սուրենի Խաչատուրովա» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած հայտը և N 241001258834800 գործարքի համարով վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «Սեդա Սուրենի Խաչատուրովա» անհատ ձեռնարկատիրոջը (պետական հաշվառման համար՝ 42.1121746) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի 3-րդ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 48 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: