Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Գոռ Կարապետյանի» ներկայացրած հայտը և N 34135 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Գոռ Կարապետյանի» (պետական հաշվառման համար՝ 80․1439814) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Առողջարանային փ․ թիվ 16 հասցեում գտնվող 40 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: