|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 դեկտեմբերի 2023 թվականի N 122-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29 կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 67-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 30.11.2023թ. N 1/փ-429 դրական եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի գլխավոր հատակագծում կատարել համապատասխան փոփոխություններ՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-025-0201-0068 կադաստրային ծածկագրով 0,0667 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։ |
Կողմ -16 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՐԱՄՅԱՆ ԼԻԼԻԹ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԵԾՈՅԱՆ ԳՈՌ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(342.29 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|