Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամանվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չիառաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Արսեն Ռազմիկի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղում Ա.Խաչատրյան փողոց, 16 հողամաս հասցեում գտնվող 07-048-0119-0023 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 6քմ մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպը համարել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2022JQKDMN):
2.Արսեն Ռազմիկի Զաքարյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 7090 /յոթ հազար իննսուն/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: