Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով <<ՌՈՍ ԷՆԵՐՋԻ 1>> ՍՊԸ-Ի դիմումը՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել <<ՌՈՍ ԷՆԵՐՋԻ 1>> ՍՊԸ-Ի՝ ի դեմս տնօրեն Ռ․Ալիբաբայանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-048-0254-0053 կադաստրային ծածկագրով 0,57349հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն և օժանդակ շինություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |