Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, Հայաստանի Հանրապետության 2019թ նոյեմբերի 19-ի N 225-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով «Լուսագանձ» ՍՊԸ-Ի տնօրենի կողմից 28․10․2025թ տրված եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, այն հանգամանքը, որ ինքնակամ իրականացված կառույցը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինքնակամ ձևափոխումն իրականացված չէ աստիճանավանդակների կամ շենքի արտաքին պատերի հաշվին, չեն փոխվել կրող կոնստրուկցիաներն ու սեփականատերերի բաժնային սեփականությունը, հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը՝ որոշում եմ.
1.Նվարդ Գառնիկի Ստեփանյանին, Գուրգեն Արտուշի Ստեփանյանին, Հարություն Գուրգենի Ստեփանյանին, Մարինե Գուրգենի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք սեփականության վկայական 17042025-07-0130) Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ շենքի թիվ 16 բնակարանին կից ինքնակամ իրականացված 59,69քմ արտաքին մակերեսով կառույցը, ինքնակամ բացված 1 դուռը, 1 բացվածքը, ինչպես նաև ներքին ձևափոխությունները համարել օրինական /չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2023GLKS9W/ 2. Սահմանել, որ օրինական են ճանաչվում նաև սույն որոշման 1-ին կետում նշված շենքում առկա, շենքի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից իրականացված բոլոր ինքնակամ կառույցները: 3. Շինությունների զբաղեցրած հողամասն անհատույց` բաժնային սեփականության իրավունքով, փոխանցել Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղամասի 2-րդ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին: 4. Նվարդ Գառնիկի Ստեփանյանը, Գուրգեն Արտուշի Ստեփանյանը, Հարություն Գուրգենի Ստեփանյանը, Մարինե Գուրգենի Սահակյանը պարտավոր են ինքնակամ իրականացրած շինության օրինականացման համար Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 39200 (երեսունիննը հազար երկու հարյուր) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: