Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 818
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2024 թվականի N 818

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ԳՅՈՒՂԻԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՂեկավարվելովՀողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-ն որոշման և ՀՀ Կառավարության30.11.2006թ. թիվ 1855-Ն որոշման պահանջներով՝ որոշումեմ.                               

      Նոր Հաճըն համայնքիՔանաքեռավանգյուղիԿենտրոնթաղամասիթիվ 2 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի  18-ի թիվ 912-ն որոշման 25-րդ կետով նախատեսված ինքնակամ իրականացված կառույցները ճանաչել օրինական: 

2.    Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի ծավալից դուրս բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերն անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցվում են շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին: 

3.   Ընդունել ի գիտություն, որ Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.  Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.08001հա, որը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի  2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 11-րդ գոտում:      

5. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

6.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման :

7.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՂեկավարվելովՀողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-ն որոշման և ՀՀ Կառավարության30.11.2006թ. թիվ 1855-Ն որոշման պահանջներով՝ որոշումեմ.                               


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner