Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28ի N 20-Ն որոշման N 2 հավելվածի, «Իշխան Աբրահամյան»-ի ներկայացրած հայտը և N 30049 վճարման անդորագիրը որոշում եմ`
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Իշխան Աբրահամյան»-ին (վկայական՝ N80.1302218) Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան 10 հասցեում գտնվող հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1)տեխնիկական հեղուկների վաճառք.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: