Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20 -Ն որոշման N 2 հավելվածը, ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ՍՈՒՐԻԿԻ ԱՁ ներկայացրած հայտը և N 4008 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Արամ Դավթյան »-ին (պետական հաշվառման համար՝ 80.1081711) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղի 1-ին փողոց 25 -րդ շենքի թիվ 43 հասցեում գտնվող հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու տեխնիկական հեղուկների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: