Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 92_Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2023 թվականի N 92_Ա

<<ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման պահանջներով Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.

1. « Նոր Հաճընի համայնքապետարանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի « Նոր Հաճընի համայնքապետարանի մսուր մանկապարտեզ» » համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։

2. Կազմակերպության կանոնադրությունում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունները և հաստատել կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

3. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


Կողմ -12

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՐԱՄՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(885.20 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner