Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1 հավելվածը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի ներկայացրած հայտը և վճարման հանձնարարականներըը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ին (պետական հաշվառման համար՝ № 286.120.01091) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 18/31 հասցեում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 7.56 քմ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: