Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, <<Հողային օրենսգրքի>> 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Կարեն Վազգենի Քամալյանի դիմումը Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի սեփականություն հանդիսացող 07-064-0353-0128 կադաստրային ծածկագրով, 0.9982 հա մակերեսով /սեփականության իրավունքի վկայական 10122014-07-0001/ գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավորը 5.000.000 /հինգ միլիոն/ դրամ օտարման գնով ուղղակի վաճառքով օտարել Կարեն Վազգենի Քամալյանին 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |