Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, Հայաստանի Հանրապետության 2019թ նոյեմբերի 19-ի N 225-Ն օրենքով, հաշվի առնելով «Լուսագանձ» ՍՊԸ-Ի տնօրենի կողմից 16.02.2024թ. տրված եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, այն հանգամանքը, որ ինքնակամ իրականացված կառույցը և բացվածքները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինքնակամ ձևափոխումն իրականացված չէ աստիճանավանդակների կամ շենքի արտաքին պատերի հաշվին, չեն փոխվել կրող կոնստրուկցիաներն ու սեփականատերերի բաժնային սեփականությունը, հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը՝ որոշում եմ.
1.Արայիկ Արամի, Ժաննա Ասլանի, Լուսինե, Արամ և Աստղիկ Արայիկի Դավթյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք սեփականության վկայական 1394245) Նոր Հաճըն համայնքի Է.Տոռոզյան 3 շենքի թիվ 17 բնակարանին կից ինքնակամ իրականացված 10.96քմ արտաքին մակերեսով կառույցը, ինչպես նաև ներքին ձևափոխությունները համարել օրինական /չափագրական տվյալների մուտքագրման տեղեկանք 2023YQ8PUW/
2. Սահմանել, որ օրինական են ճանաչվում նաև սույն որոշման 1-ին կետում նշված շենքում առկա, շենքի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից իրականացված բոլոր ինքնակամ կառույցները:
3. Շինությունների զբաղեցրած հողամասն անհատույց` բաժնային սեփականության իրավունքով, փոխանցել Նոր Հաճըն համայնքի Է. Տոռոզյան 3 շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4. Արայիկ Արամի, Ժաննա Ասլանի, Լուսինե, Արամ և Աստղիկ Արայիկի Դավթյանները պարտավոր են ինքնակամ իրականացրած շինության օրինականացման համար Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 7620 (յոթ հազար վեց հարյուր քսան) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: