Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1/փ-454 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Անդրանիկ Արտակի Մանուկյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Անդրանիկ Արտակի Մանուկյանի սեփականություն հանդիսացող 07-064-0036-0045 կադաստրային ծածկագրով 0,93063 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |