Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Վահան Ազատարարի Ավագյանի դիմումը, որոշում եմ․
1. Քաղաքացի Վահան Ազատարարի Ավագյանի սեփականություն հանդիսացող 07-014-0128-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,2հա մակերեսով հողամասից /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ վարելահող հողամաս/ 0,05հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝
0,05 հա վարելահող հողամասի համար՝ 926600դրամ /իննը հարյուր քսանվեց հազար վեց հարյուր/ դրամ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։