Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքի, Արգել գյուղում գտնվող բնակելի տունը և շինությունները կառուցվել են 1984 թվականին, որոնց նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել՝ հիմք ընդունելով Նորիկ Հոգսենի Ղուկասյանի դիմումը՝ (ծնված՝ 05.01.1956թ.) որոշում եմ՝
1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքի, Արգել գյուղի, 1-ին փողոցի, 2-րդ նրբանցքի,թիվ 2 հասցեի բնակելի տան, օժանդակ շինության,անասնաշենքի, քարե պարիսպի և թոնրատան նկատմամբ Նորիկ Հոգսենի Ղուկասյանի սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.36354 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 258.69 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 22.89 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինության, 76.77 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի, 15.94 քառակուսի մետր մակերեսով թոնրատան և 9.95 քառակուսի մետր մակերեսով քարե պարիսպի նկատմամբ։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Հոգսենի Ղուկասյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: