Համաձայն <<Տեղական ինքնակառացարման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով <<Քաղաքացիական պայմանագիր>> և <<Վարդան Պապյան >>խմբակցություններիգրությունը՝ Նոր Հաճընհամայնքի ավագանին որոշում է՝ 1.Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամներից յուրաքանչյուրին տրամադրել իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ամսական ծախսերի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30%-ի չափով՝ հիմք ընդունելով ներկայացվող փաստաթղթերը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնումընդունման հաջորդող օրվանից: |