Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Սարգիս Սարիբեկյանի» ներկայացրած հայտը և N 24192 վճարման անդորագիրը որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սարգիս Սարիբեկյանին» (պետական հաշվառման համար՝ 273.04199) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 1 փողոց N 13 հասցեում գտնվող 48 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի ընթացքում իրականացնելու.
1) հանրային սննդի կազմակերպում և իրացում։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: