Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, «Քոուլ Շայն» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և N 1631961707, 1365267189 վճարման հանձնարարակաները` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «Քոուլ Շայն» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ N80.110.01121) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 9/1 հասցեի տարածքում գտնվող 420 քմ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական շինության ներսում 2024 թվականի ընթացքում հրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք.
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: