Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով` Նոր Հաճըն համայնքի ավագանին  որոշում է.  1.      Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։  
2.     Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2  հավելվածի։ 
3.     ԱռաջարկելՆոր Հաճըն համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով  սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։ 
Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավականակտնուժիմեջմտնելուպահից:  |