| Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Նոր Հաճն համայնքի ավագանին  որոշում է.  1.Հաստատել <Նոր Հաճնի համայնքապետարանի արվեստի դպրոց> ՀՈԱԿ-ի  աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և պաշտոնային դրույքաչափերը համաձայն  հավելվածի: 2.Ուժը կորցրած ճանաչել Նոր Հաճն համայնքի ավագանու 2019  թվականի դեկտեմբերի19-ի << <Նոր Հաճնի համայնքապետարանի արվեստի դպրոց> ՀՈԱԿ-ի  աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>N 42–Աորոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021  թվականի հունվարի 1-ից: |