Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Մանուկ Էդուարդի Մարգարյանի դիմումը
1. Քաղաքացի Մանուկ Էդուարդի Մարգարյանի սեփականություն հանդիսացող 07-064-0349-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,27 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ խաղող հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,27 հա խաղող հողամասի համար 2700 քմ x 4068,8 դրամ = 10985760 դրամ /տասը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր վաթսուն/ դրամ։ 2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։