Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Կարինե Հարությունյանի» ներկայացրած հայտը և վճարման 23806 անդորագիրրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն` անհատ ձեռնարկատեր «Կարինե Հարությունյանի» (պետական հաշվառման համար՝ 80.1267440) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գայի 1 հասցեում գտնվող, 70 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի ընթացքում իրականացնելու.
1)ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: