Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 14-ի թիվ 1/փ-170 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի.Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Արթուր Դավթի Դավթյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Արթուր Դավթի Դավթյանի սեփականություն հանդիսացող 07-047-0202-0107 կադաստրային ծածկագրով 0,4462 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։