Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 4-ի թիվ 1/փ-113 եզրակացությունը և համաձայն սեփականատեր Անդրանիկ Արտակի Մանուկյանի դիմումի. Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Անդրանիկ Արտակի Մանուկյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան վերջինիս սեփականություն հանդիսացող 07-064-0036-0033 կադաստրային ծածկագրով 2.3 հա հողամասի մեջ ընդգրկված 1.9465 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասից 0.8 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ:
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |