Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն որոշումների, որոշում եմ՝
1. Նոր Հաճըն համայնքի,Ե. Չարենցի փողոցի, թիվ 18/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0.01032 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հողամասում ինքնակամ կառուցված 41.31 քառակուսի մետր արտաքին մակերեսով տաղավարը և 17.16 անավարտ շինությունը համարել Նոր Հաճըն համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Հաշվառման ծածկագիր՝ 2023YNEHYJ): Փոփոխել՝ 0.01032 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակություն՝ հասարակական կառուցապատման: 2) Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը : 4. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում: 5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցը իրականացրած Դավիթ Մհերի Զաքարյանին ` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։