Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 47-րդ հոդվածի 1-ին կետի 4- րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելովՆոր Հաճըն ՖԱ -ի հիմնադիր Նարեկ Դավթյանի դիմումը` որոշում եմ.
1.Նոր Հաճն ֆուտբոլային ակումբին հայաստանի ֆուտզալի 1- ին լիգայի և գավաթի խաղարկության մասնակցության համար հատկացնել համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման 08.1.1 <Սպորտային միջոցառումների կազմակերպում> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4819 <<Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ:
2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ. Ս. Բադալյանին ապահովել ֆինանսավորումը` ըստ հաստատված նախահաշվի:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ՝ Գոհարիկ Կարապետյանի վրա:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: