| 
                    
                        | 15.10.25  
                                     ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 105 - ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |  
                        |   Հոկտեմբերի 15-ին Հաճընի 1920 թվականի հերոսամարտի 105-ամյակի կապակցությամբ Նոր Հաճըն քաղաքում կազմակերպվեց երթ՝ դեպի հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող։ Երթին մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմը, կրթական հաստատությունների տնօրենները , մանկավարժներն ու սովորողները։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ տեր Արսեն քահանան հանդես եկավ նահատակներին ուղղված հիշատակի խոսքով՝ վերարժևորելով մեր նախնիների անկոտրում կամքը և պայքարող ոգին։ Համայնքապետարանի կողմից դրվեց ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհվեցին՝ ի հիշատակ նահատակված հայորդիների։ |  | 
				| 
                    
                        | 14.10.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ |  
                        | Հարգելի՛ բնակիչներ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն, փորձարկվելու է Նոր Հաճըն քաղաքի շչակները: Խնդրում ենք խուճապի չմատնվել: |  | 
				| 
                    
                        | 14.10.25  
                                    ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17- Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ |  
                        | 1.Համայնքի ղեկավարի առաջարկին հավանություն տալու մասին 2.Նոր Հաճըն համայնքի <<Քարաշամբի միջնակարգ դպրոց>>  ՊՈԱԿ-ի նախադպրոցական կրթության դրամաշնորհային միկրոծրագրի իրականացմանը դրամաշնորհ հատկացնելու մասին 3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26 -ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 4․Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման մասին 5. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |  | 
				| 
                    
                        | 14.10.25  
                                    ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |  
                        | Հոկտեմբերի 12-ին Նոր Հաճընը ողողված էր տոնական շուքով։ Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի առթիվ Նոր Հաճընի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գունեղ, հիշարժան և բազմաբովանդակ միջոցառում, որն իր բովանդակությամբ միավորեց համայնքային արժեքները և մշակութային բազմազանությունը։   Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ տեր Արսեն քահանան, համայնքապետարանի աշխատակազմը, Նոր Հաճընի նախկին քաղաքապետներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, հյուրեր և քաղաքի բազմաթիվ բնակիչներ։   Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի տոնակատարությունն այս տարի մեկնարկեց մոմավառությամբ՝ նվիրված Հաճընի հերոսամարտի հիշատակին։ Վառվող ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 12.10.25  
                                     ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ |  
                        | Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հաճընցիներ       Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր Հաճընի հիմնադրման 67-ամյակի առթիվ։ Այս նշանակալի օրը մեզ հնարավորություն է տալիս անդրադառնալ մեր քաղաքի պատմությանը, արժևորել անցած ուղին և նոր պարտավորությամբ լցվել՝ հանուն մեր համայնքի շարունակական զարգացման։ Ավելի քան վեց տասնամյակ Նոր Հաճընը եղել և մնում է հայրենասիրության, աշխատասիրության ու համերաշխության վառ խորհրդանիշ։ Քաղաք, որն իր արմատներով խորը կապ ունի հերոսական Հաճընի հետ, և որի բնակիչները տարիներ շարունակ պահպանել են իրենց ազգային ինքնությունը, մշակույթն ու հավատքը՝ դառնալով հայ հոգևոր և մշակութային արժեքների նվիրված պահապաններ։ Այսօր Նոր Հաճընը շարունակ զարգանում է՝ դառնալով կրթության, ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 10.10.25  
                                    ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 67-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |  
                        | Հարգելի ՛ քաղաքացիներ
 Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝  միասին նշելու Նոր Հաճըն քաղաքի 67-ամյակին նվիրված տոնական բացօթյա միջոցառմանը , որը կկայանա հոկտեմբերի 12-ին ՝  Նոր Հաճըն քաղաքում։
 
 Տոնական միջոցառման ժամանակացույց՝
 15։00 -17։30 -   Expo ցուցահանդես-վաճառք ՝  Նոր Հաճըն քաղաքի մշակույթի  տան                       տարածքում
  18։00 - 23։00- Համերգային ծրագիր՝ հայտնի երգիչների մասնակցությամբ
 Սիրով սպասում ենք բոլորիդ՝  միասին նշելու մեր քաղաքի ծննդյան օրը։  Հարգանքով՝    Նոր Հաճընի համայնքապետարան
 |  | 
				| 
                    
                        | 10.10.25  
                                    ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ 40-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |  
                        | Հոկտեմբերի 10-ին «Նոր Հաճընի համայնքապետարանի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում հանդիսավոր նշվեց Նոր Հաճընի մարզադպրոցի 40-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Նոր Հաճըն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարները,տարածաշրջանի մարզադպրոցներից հյուրեր և բոլոր ժամանակների լավագույն մարզիչներն ու մարզիկները։ Տոնական օրվա կապակցությամբ մարզական ցուցադրական ելույթներով ներկայացան մարզադպրոցի սաները։ Համայնքի ղեկավարը պատվոգրեր հանձնեց Նոր Հաճընի մարզադպրոցի 40-ամյա գործունեության ընթացքում հաջողություններ գրանցած տնօրեններին,վաստակավոր մարզիչներին,մրցավարներին,Հայաստանի Հանրապետությունում և միջազգային առաջնություններում պատվավոր տեղեր զբաղեցրած ...
                            Մանրամասն |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |