Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր << Ալմարա Հայրապետյանի>> ներկայացրած հայտը և N 3140 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր << Ալմարա Հայրապետյանին >> (պետական հաշվառման համար՝ 80․00133) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի 11փողոցի թիվ 55 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: