Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Արմինե Մաղաքյանի» ներկայացրած հայտը և N 14320վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Արմինե Մաղաքյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1263291 Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել 1-ին փողոց 25-րդ շենք 42տ. հասցեում գտնվող 85.5 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2023 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: