Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 47-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Արգել գյուղի վարչական ղեկավարի 22.10.2025 թվականի N 9952 գրությունը և Յուրա Հարությունյանի 20.10.2025 թվականի N 2896 դիմումը՝ որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղի բնակիչ հոկտեմբերի 2-ից 8-ը Երևանում կայացած մուայթայի եվրոպայի 17-րդ առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Գևորգյանին՝ պարգևատրելու և Նոր Հաճըն քաղաքի բնակիչ Յուրա Հարությունյանին՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքում նոյեմբերի 9-22 կայանալիք շախմատի միջազգային մրցաշարին մասնակցելու համար համայնքի 2025 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 08.2.4 «Այլ նպաստներ մշակութային կազմակերպություններ» ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4729 «Այլ նպաստներ բյուջե» հոդվածից հատկացնել 100000 (հարյուր հազար) դրամ` համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել ֆինանսավորումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: