Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում Քարաշամբ գյուղում գտնվող բնակելի տունը կառուցվել է 1983 թվականին, որի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել որոշում եմ՝
1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքում Արգել գյուղում գտնվող 07-014-0081-0009 կադաստրային ծածկագրով 4-րդ փողոց, 13 հասցեի բնակելի տան դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2183հա մակերեսով հողամասի նկատմամբ /ըստ հատակագծի/ Վարդան Լևոնի Ասատրյանի /ծնված 17.03.1960թ/ և Աննա Վարանցովի /ծնված 16.04.1966թ./, Լիլիթ Վարդանի Ասատրյանի /ծնված 09.10.1987թ./, Նարեկ Վարդանի Ասատրյանի /ծնված 08.12.1989թ./ սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.2183 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 335,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան, 43,7քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, 6,1քմ արտաքին մակերեսով սանհանգույցի, 53,47 քմ մակերեսով ծածկի նկատմամբ: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեփականատերերին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: