Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում գտնվող բնակելի տունը և քարե պարիսպը կառուցվել են 1994 թվականին, որոնց նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել՝ հիմք ընդունելով Սոսիկ Սերյոժի Սիմոնյանի դիմումը՝ (ծնված՝ 18.09.1951 թ.) որոշում եմ՝
1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքի, Պարգևաշեն 3-րդ թաղամասի,1-ին փողոցի, թիվ 19 հասցեի, բնակելի տան և քարե պարիսպի՝ դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 120.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ Սոսիկ Սերյոժի Սիմոնյանի սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.0120 հա մակերեսով հողամասի և դրանց վրա գտնվող 169.28 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան և 0.47 քառակուսի մետր մակերեսով քարե պարիսպի նկատմամբ։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոսիկ Սերյոժի Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: