Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթներով` Նոր Հաճըն համայնքի ավագանին` որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 22-ի թիվ 1 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Վարդան Պապյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
2. Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
3. Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հաղորդումը 2023 թվականի բյուջեի 4 -րդ եռամասյակի կատարման մասին:
4. Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28- ի N 134 - Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
6. Նոր Հաճըն համայնքի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին