ՂեկավարվելովՀողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-ն որոշման և ՀՀ Կառավարության30.11.2006թ. թիվ 1855-Ն որոշման պահանջներով՝ որոշումեմ.
1. Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 25-րդ կետով նախատեսված ինքնակամ իրականացված կառույցները ճանաչել օրինական:
2. Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի ծավալից դուրս բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերն անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցվում են շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05997 հա, որը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 10-րդ գոտում:
5. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման :
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: